Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԺ-ն ստացել է ՄԻՊ-ի 3 թեկնածուի դիմում

ԱԺ-ն ստացել է ՄԻՊ-ի 3 թեկնածուի դիմում
09.02.2016 | 23:23

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երեք դիմում է ստացել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն առաջարկել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, Տիգրան ՈՒրիխանյանը՝ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ